Թբիլիսիի չորս մանկապարտեզների սաներին տեղափոխվել են հարակից տարածքում գործող մանկապարտեզներ
Թբիլիսիի չորս մանկապարտեզների սաներին տեղափոխվել են հարակից տարածքում գործող մանկապարտեզներ

Թբիլիսիի  թիվ 19, 84, 125 և  64  մանկապարտեզի դաստիարակվողներին տեղափոխել են հարակից տարածքում գործող մանկապարտեզներ:

Մսուր-մանկապարտեզների կառավարման գործակալության լրատվությամբ, վթարային վիճակում գտնվող մանկապարտեզներից երեխաների տեղափոխման գործընթացը համարյա թե ավարտված է:

Կոնկրետ, թիվ 19 մանկապարտեզի սաներին տեղափոխել են՝ թիվ 40, 23 և 39 մանկապարտեզներ: Թիվ 125-ի երեխաներին՝ 84, 34, 69 և 94-րդ մանկապարտեզներ, թիվ 84-ի երեխաներին ՝ 31, 56 և 143-րդ մանկապարտեզներ, իսկ ինչ վերաբերում է թիվ 64 մանկապարտեզին, ապա վաղը երեխաներին տեղափոխելու են թիվ 10 հանրային մանկապարտեզը:

Ինչպես նշում են գործակալությունում, նշված մանկապարտեզների խմբերը պահպանվել են, ինչպես նաև պահպանվել են նրանց դաստիարակողները:

Հիշեցնենք, վթարային շենքերի մասին զգուշացումը տվել էր Լևան Սամխարաուլիի անվան փորձաքննության կենտրոնը, որից հետո մանկապարտեզների կառավարման գործակալությունը որոշում ընդունեց փակել այդ մանկապարտեզները: