Թբիլիսիի բյուջեն ավելացել է 75 667 759 դոլլարով և կազմել 432 038 496 դոլլար
Թբիլիսիի բյուջեն ավելացել է 75 667 759 դոլլարով և կազմել 432 038 496 դոլլար

31 կողմ՝ ոչ մի դեմ – Թբիլիսիի քաղաքային խորհրդի նիստին հաստատել են մայրաքաղաքի բյուջեում մտցվելիք փոփոխությունները:

Թբիլիսիի բյուջեն ավելացել է 217 միլիոն լարիով (75 667 759 դոլլար) և սահմանվել մեկ միլիարդ 239 միլիոն լարիով (432 038 496 դոլլար):

Քաղաքային խորհրդի մեծամասնության անդամնների խոսքով, բյուջեի մեծ մասը կհատկացվի հին, դեղին ավտոբուսների փոխարինմանը և ավտոպարկի նորացմանը:

Մայրաքաղաքի բյուջեում մտցված փոփոխությունների հիման վրա ավելանում է Թբիլիսիի մունիցիպալիտետի կրթամշակութային հաստատության աշխատակիցների աշխատավարձը: