Մայրաքաղաքի 2019 թվականի բյուջեն ավելացել է 72 միլիոն լարիով: Այստեղից 62 միլիոն լարին 2018 թվականի բյուջեի չծախսված մնացորդն է, իսկ 10 միլիոնը ստացվել է եկամուտների աճից:
Թբիլիսիի 2019 թվականի բյուջեն փոխանցումների հաշվին գերազանցել է մեկ միլիարդ լարին: Նշված որոշումը հաստատվել է սակրեբուլոյի այսօրվա նիստին, որին չի աջակցել ընդդիմությունը: