Վրաստանի Ազգային բուսաբանական այգում բացվել է Շոկոլադի փառատոնը, որն այգին հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ:
Փառատոնին մինչև 25 ընկերության կողմից ներկայացված էր ձեռագործ շոկոլադի բազմազանությունը և այլ երկրներից ներկրված քաղցրավենիք, ինչպես նաև՝ տեղում պատրաստված տաք շոկոլադ, բելգիական շոկոլադ և ամանորյա ձեռագործ իրեր:
Միջոցառմանը ներկա է գտնվել մայրաքաղաքի քաղաքապետի տեղակալ Մայա Բիթաձեն:
Շոկոլադի փառատոնն անցկացվում է դեկտեմբերի 7-ին և 8-ին, 12:00-ից մինչև 18:00-ն: