Թբիլիսիի բոլոր ընտրատեղամասերը հաշվելուց հետո հաղթում է Կախա Կալաձեն՝ 55,603 տոկոսով, Նիկանոր Մելիանունի 44,397 տոկոս
ԿԸՀ-ի տվյալներով՝ հաշվվել են Թբիլիսիի բոլոր 769 ընտրատեղամասերի տվյալները։
Ամբողջական նախնական տվյալներով՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու, գործող քաղաքապետ Կախա Կալաձեն՝ հավաքելով ձայների 55,603 տոկոսը (258740 ձայն)։
«Ազգային շարժման» թեկնածու Նիկանոր Մելիան ունի 44,397 տոկոս (206598 ձայն)։