Թբիլիսիի բնակիչներին այսուհետ սպասարկելու է «Թբիլիսի Էներջի» գազաբաշխիչ ընկերությունը
Թբիլիսիի բնակիչներին այսուհետ սպասարկելու է «Թբիլիսի Էներջի» գազաբաշխիչ ընկերությունը:
Այս մասին ասված է «Թբիլիսի Էներջի» ընկերության հայտարարության մեջ:
«Ղազտրանսգազ Թբիլիսիում հատուկ կառավարման ռեժիմը վերացել է 2019 թվականի մայիսի 3-ին և ընկերության մենեջմենթը իր վրա է վերցրել վրացական բիզնեսխումբը, որը գնել է Թբիլիսիի գազաբաշխիչ ընկերության բաժնետոմսերի 100 %:
Այսօրվանից ընկերությունը սկսում է ռեբրենդինգի գործընթացը, որը տեղի է ունենալու փուլ առ փուլ, որը բացի անունը փոխելուց, նախատեսում է բռենգի լոգոյի, գույնի և այլ մասնիկների նորացում:
Գազաբաշխիչ ընկերությունը մայրաքաղաքի բնակիչներին սպասարկելու է «Թբիլիսի Էներջի» անվանմամբ»,-ասված է հայտարարությունում:
Ինչպես հայտարարում են ընկերությունում, «Թբիլիսի Էներջի» համար առաջնահերթություն է ներկայացնում մայրաքաղաքի գազաբաշխիչ ցանցի վերանորոգում, որը չի իրականացվել 10 տարուց ավել: