Թբիլիսիի այն թաղամասերում, որտեղ հասարակական տրանսպորտ չէր գործում, նոր միկրոավտոբուսներ են նշանակվել
Թբիլիսիի մի շարք թաղամասերում, որտեղ հասարակական տրանսպորտ չէր երթևեկում, նոր միկրոավտոբուսներ են նշանակվել,- այսօր մայրաքաղաքի խորհրդակցության ժամանակ ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ տրանսպորտային բարեփոխումների շրջանակներում ոչ մի փողոց առանց հասարակական տրանսպորտի չի մնա։
«Ինչպես գիտեք, մեր տրանսպորտային բարեփոխումների հիմնական բաղադրիչներից մեկը հանրային տրանսպորտի համընդհանուր հասանելիությունն էր։ Ցավոք, Թբիլիսիում կային վայրեր, որտեղ քաղաքային տրանսպորտն ընդհանրապես չէր աշխատում, ինչը խնդիր էր տեղի բնակչության համար։ Մեր խոստումն այն էր, որ այս բարեփոխման պայմաններում մենք չենք թողնի ոչ մի փողոց, ոչ թաղամաս, ոչ մի բնակավայր, որտեղ հասարակական տրանսպորտ չի գործի։ Փետրվարի 1-ից նոր միկրոավտոբուսներ են նշանակվել Ավշնիանի բնակավայրում, Գլդանիի չորրորդ և ութերորդ միկրոշրջանների հետևում գտնվող բնակավայրերում, Մեծ և Փոքր լճին հարող բնակավայրերում, ինչպես նաև նույն թաղամասի Վեձիսիի Ծղարոթուբանի բնակավայրի Ինգուշեթի փողոցում: Տրանսպորտից կօգտվի նաև Բեթանիայի բնակչությունը, Էլգուջա Ամաշուկելի փողոցի և Ավճալայի ամառանոցների բնակիչները»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, բարեփոխումը շարունակվում է, և երթուղիներն այնպես են նախագծվում, որ հասարակական տրանսպորտը հասանելի և հարմարավետ լինի բոլորի համար։
«Գործընթացը շարունակվում է, և ես վստահ եմ, որ բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք 2017 թվականին, մեծ օգուտներ կբերի բոլոր նրանց, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից», – ասել է Կախա Կալաձեն։