Թբիլիսիի ավագանու նախագահ է ընտրվել Գիորգի Տղեմալաձեն։
Թբիլիսիի 7-րդ գումարման ավագանու նախագահ է ընտրվել Վակեի մեծամասնական պատգամավոր Գիորգի Տղեմալաձեն։ Նիստին մասնակցում է 43 պատգամավոր։ Գիորգի Տղեմալաձեի թեկնածությանն աակցել է 27 պատգամավոր, որոնցից մեկը ձեռնպահ է մնացել, մեկը՝ դեմ։
Սակրեբուլոյի նիստը նախագահում էր ամենատարեց անդամը՝ Նիկոլոզ Կախեթելիձեն, մինչ նախագահի ընտրությունը։
«Վրացական երազանքը» ներկայացնում է սակրեբուլոյի մեծամասնություն՝ 29 պատգամավորով, իսկ 21 պատգամավոր ընդդիմադիր կուսակցություններից են։ Նրանցից 13 պատգամավոր «Ազգային շարժումից» են, չորսը՝ «Հանուն Վրաստանի» կուսակցությունից, երկուսը «Լելոյից», մեկը՝ Անա Դոլիձեի «Ժողովրդի համար» կուսակցությունից։