Թբիլիսիի արդարադատության տունը պայթուցիկ նյութի առկայության մասին անանուն հաղորդում է ստացել
Թբիլիսիի արդարադատության տունը պայթուցիկ նյութի առկայության մասին անանուն հաղորդում է ստացել, որի հիման վրա էլ հայտարարվել է տարհանման մասին,- նշված է Արդարադատության տան հայտարարության մեջ։
«Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիի կենտրոնական արդարադատության տանը աշխատանքային գործընթացի ընդհատման պատճառով ժամը 17:00-ից պատրաստի փաստաթղթերը հնարավոր է ստանալ Թբիլիսիի Կենտրոնական Արդարադատության տան ավտոկայանատեղիում գտնվող շարժական միկրոավտոբուսներից։
Ծառայությունները կարելի է ստանալ նաև Թբիլիսիի Վարկեթիլի և Գլդանի արդարադատության տներից:
Թբիլիսիի արդարադատության տանից մարդիկ տարհանվել են պայթուցիկ նյութի առկայության մասին անանուն հաղորդման հիման վրա։ Նշված տեղեկությունն անմիջապես փոխանցվել է Հանրային անվտանգության կառավարման կենտրոն-112։
Արձանագրության կանոններին հետևելով՝ աշխատակիցներն անմիջապես տարհանվել են շենքից առանձին անվտանգ վայր»,- ասված է Արդարադատության տան հայտարարության մեջ։