Թբիլիսիի Անզոր Աբուլաշվիլի փողոցում պլանային աշխատանքներով պայմանավորված՝ տեղաշարժը ժամանակավորապես կսահմանափակվի
Անզոր Աբուլաշվիլի փողոցում պլանային հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 11-ի ժամը 22:00-ից ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Քաղաքապետարանից հայտնել են, որ ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակվելու է Աբուլաշվիլի փողոցում՝ մետրոյի «Դիդուբե» կայարանից Շալիկաշվիլիի կամրջի ուղղությամբ։
«Սահմանափակման ժամանակահատվածում մեքենաները Աբուլաշվիլի փողոցի փոխարեն կշարժվեն Ակակի Ծերեթելիի պողոտայով։ Նշված փողոցով երթեւեկությունը կվերականգնվի աշխատանքներն ավարտվելուն պես»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։