Թբիլիսիի ամառային մանկապարտեզներում գրանցումն սկսվելու է մայիսի 15-ին
Թբիլիսիի քաղաքապետարանի և մսուր-մանկապարտեզների գործակալության «Ամառային մանկապարտեզներ» սոցիալական նախագիծն իրականացվելու է նաև 2019 թվականին: Հուլիսին մայրաքաղաքում աշխատելու է 40 ամառային մանկապարտեզ, որտեղ այս ծառայությունից կօգտվի 13 000 երեխա:
«Ամառային մանկապարտեզներում գրանցումն սկսվելու է 2019 թվականի մայիսի 15-ին, 12:00-ին: Գործընթացն իրականացվելու է էլեկտրոնային ձևով, Թբիլիսիի մսուր-մանկապարտեզների կառավարմամ գործակալության պաշտոնական կայքէջում (www.kids.org.ge): Գրանցման մեկնարկի օրը կայքէջում կաշխատի միայն ամառային մանկապարտեզների գրանցման ձևը, որտեղ պարտադիր կլինի լրացնել կոնկրետ դաշտեր»,- հայտարարել է Թբիլիսիի մանկապարտեզների գործակալության ղեկավար Կախաբեր Գվանցելաձեն: