Թբիլիսիի քաղաքապետարանի «Ամառային մանկապարտեզներ» սոցիալական նախագծում երեխաների գրանցումը կսկսվի հունիսի 8-ին, ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև հունիսի 21-ը։
Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ գրանցումը էլեկտրոնային է և կանցկացվի Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության կայքում՝ www.kids.org.ge: Ամառային մանկապարտեզների ցանկը հասանելի է նույն կայքում։
Ծրագրից կարող են օգտվել Թբիլիսիի մանկապարտեզներում գրանցված 2-ից 6 տարեկան երեխաները, այդ թվում՝ նրանք, ովքեր սեպտեմբերին ավարտում են մանկապարտեզը և հաճախում դպրոց։
Մանկապարտեզները ընտրվել են աշխարհագրական հիմունքներով, որպեսզի նշված ծառայությունը հավասարապես հասանելի լինի Թբիլիսիի բոլոր շրջանների բնակիչներին։
Նախագիծը, որը կներառի 54 մանկապարտեզ, կֆինանսավորվի բյուջեից 4,645,000 լարիով։ Այս տարի ամառային մանկապարտեզներում կսովորի 3,900 երեխա։