Այսօր ժամը 20:00-ին «Մայրենիի այգում» շքեղ համերգով կփակվի Թբիլիսիի քաղաքապետարանի կազմակերպած «Ամանորյա գյուղը»։
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ համերգի մասնակիցները՝ Մայա Բարաթաշվիլին, Սոփո Խալվաշին, Օթո Նեմսաձեն, Նուկրի Կապանաձեն, «Քուչիս բիճեբին», Էկա Դոլիձեն, Դաթո Փորչխիձեն հանդիսատեսի առջև հանդես կգան Պաատա Անդրիաձեի բենդի հետ և կկատարեն բազմաժանր ծրագիր, որը այս երեկոյի համար պատրաստել է նախագծի հեղինակ Ռուսուդան Մորչիլաձեն:
Հին Նոր տարվա երաժշտական երեկոյին օսական և աբխազական երգեր կկատարեն նաև «The Quintessence» խումբը, «Շավնաբադա» անսամբլը և Գիորգի Սուխիտաշվիլին։