Թբիլիսիի 29-րդ մանկապարտեզից տարհանել են երեխաներին
Թբիլիսիի 29-րդ մանկապարտեզից տարհանել են երեխաներին

Թբիլիսիում, Քեթևան Ծամեբուլիի պողոտայում գտնվող 29-րդ մանկապարտեզից տարհանել են երեխաներին:

Ինչպես Առաջին ալքիին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, շենքում տեղի է ունեցել կարճ միացում: Նրանց տեղեկությամբ, չնայած նրան, որ լուրջ վտանգ չկա, երեխաներին միևնույն է դուրս են բերել մենքից:

Դրա հետ մեկտեղ, Վրաստանի Առաջին ալիքի հետ կապ է հաստատել երեխաներից մեկի մայրը, որը նշել է, որ երեխաներին մանկապարտեզից տարհանելու մասին տեղեկացրել են դաստիարակները: Նրա խոսքով, երեխաները խնդիրներ չեն ունեցել: