Թբիլիսիի 126-րդ հանրային դպրոցի առաջին դասարանի աշակերտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Թբիլիսիի 126-րդ հանրային դպրոցի առաջին դասարանի աշակերտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է 126-րդ դպրոցի տնօրեն Իրինե Մճեդլիձեն, երեխան երկուշաբթի օրից ի վեր դպրոց չի եղել:
«Համաճարակաբանների հանձնարարականը հաշվի առեք, այսօր և վաղը բոլոր դասասենյակները կախտահանվեն, իսկ նշված դասարանն անցնում է հեռավար ուսուցման: Մնացած դասարաններում ուսումը սովորական ռեժիմում կշարունակվի»,- նշել է դպրոցի տնօրենը: