«Թբիլիսի» վազքի պատճառով, հունիսի 24-ին, Վակեի ուղղությամբ շարժվող երթուղիները ժամանակավորապես կփոխվեն
«Թբիլիսի» վազքի պատճառով, հունիսի 24-ին, Վակեի ուղղությամբ շարժվող երթուղիները ժամանակավորապես կփոխվեն

«Թբիլիսի» վազքի պատճառով, կիրակի, հունիսի 24-ին, Վակեի ուղղությամբ շարժվող երթուղիները ժամանակավորապես կենթարկվեն փոփոխության:

Վազքն սկսվելու է Վակեի այգուց և ավարտվելու Ազատության հրապարակում, ուստի ավտոբուսները 07:00-ից, իսկ միկրոավտոբուսները 09:00-ից մինչև 14:00-ն  Վակեի ուղղությամբ կտեղաշարժվեն փոփոխված երթուղիով:

Մունիցիպալ ավտոբուսները և երթուղային միկրոավտոբուսները Թամարաշվիլու փողոցից մինչև Բարաթաշվիլու փողոց կտեղաշարժվեն Ղազբեգիի և Պեկինի պողոտաներից, Հերոսների հրապարակը և Քուռ գետի աջ ափը անցնելով:

Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, առաջին անգամ անցկացվում է «Թբիլիսի» վազքը, որը ծառայում է քաղաքում առողջ ապրելակերպի ժողովրդականացմանը և մասսայական սպորտում քաղաքացիների ներգրավմանը:

Մարաթոնին կարող է մասնակցել ցանկացած քաղաքացի, այդ թվում մարզիկներ: