Թբիլիսի թե Սևիլիա - Այսօր հայտնի կդառնա, թե որ քաղաքն է հյուրընկալելու Եվրոպայի լիգայի եզրափակիչը
Այսօր, Սլովենիայի Լյուբլյանա մայրաքաղաքում անցկացվելու է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը: Հյուրանոցներից մեկում հավաքված կոմիտեի անդամները որոշելու են, թե ով է հյուրընկալելու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի ֆինալը:
Այս նիստը անչափ կարևոր է Վրաստանի համար, քանի որ Թբիլիսին Եվրոպայի լիգայի 2021 թվականի եզրափակիչը հյուրընկալելու թեկնածու է: Հյուրընկալելու հայտ էր ներկայացրել 11 անդամ երկիր:
Սկզբում, Եվրոպայի լիգայի 2021 թվականի ֆինալը հյուրընկալելու համար առաջին փուլը անցել էր երեք թեկնածու քաղաք՝ Վիեննա, Թբիլիսի և Սևիլիա, որոնցից մնացել է երկուսը՝ Թբիլիսին և Սևիլիան: