Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհին երթևեկության արգելքի պատճառով Թուրքիա և հակառակ ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները կկարողանան սահմանը հատել «Կարծախի» և «Վալեի» միջոցով
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհահատվածում երթևեկության արգելքի պատճառով Թուրքիա և հակառակ ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան սահմանը հատել «Կարծախի» և «Վալեի» միջոցով։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Եկամուտների ծառայությունից, Վրաստանում բոլոր մաքսակետերն աշխատում են սովորական ռեժիմով, ամբողջ ծանրաբեռնվածությամբ։
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հիշեցնում է, որ միջազգայնորեն կարևոր Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ 149 հատվածում սողանքների վտանգի պատճառով արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Ելնելով վերոգրյալից՝ միջազգային բեռնաշրջանառության աճի շարունակականությունն ապահովելու, Թուրքիա և հակառակ ուղղությամբ նպատակակետ երկրների ուղղությամբ շարժվող ավտոմեքենաների սեփականատերերի համար սահմանի հատման ընթացակարգերի իրականացման համար առաջարկվել է այլընտրանքային երթուղի»,- հայտնել են ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։