Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհին՝ Արագվի գետի կամրջի վրա, մեկ շաբաթով երթեւեկությունը կսահմանափակվի մեկ գոտիով
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 26-րդ կմ-ում, Արագվի գետի կամրջի վրա (ձախ ուղղությամբ) շարունակվում են վնասված կառուցվածքի վերականգնման աշխատանքները:
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ դրա պատճառով մեկ շաբաթով կսահմանափակվի երթեւեկությունը մեկ գոտիով՝ արեւմուտք-արեւելք ուղղությամբ։