Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
«Թբիլիս-Սենակի-Լեսելիձե միջազգայնորեն կարևոր ավտոճանապարհի 26-րդ կմ-ում Արագվի կամրջի վրա (արևմուտք-արևելք ուղղություն) ընթացող վերանորոգման աշխատանքների շրջանակում անհետաձգելի անհրաժեշտության պատճառով ճանապարհի երթեւեկելի հատվածը ժամանակավորապես կնեղվի, և ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը կիրականացվի մեկ գոտում:
Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի մինչև այս տարվա դեկտեմբերի 15-ը»,- նշված է տեղեկատվության մեջ։