Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի հատվածներից մեկում արգելված է տրայլերների տեղաշարժը
Առատ ձյան պատճառով միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի կմ200-կմ225 հատվածում (Արգվեթա-Գեգութի հանգույց) արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։