Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհահատվածում ժամանակավորապես կսահմանափակվի կցովի և կիսակցովի տրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհահատվածում ժամանակավորապես կսահմանափակվի կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։
«Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղու կմ 150-կմ 152 (Խևի գյուղ) ասֆալտբետոնապատման աշխատանքները շարունակվում են, ուստի 2023 թվականի մարտի 15-ին ժամը 11:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես կսահմանափակվի կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացածը Բոլոր տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Օրվա մնացած ժամերին և ճանապարհի մնացած հատվածներում երթեւեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։