Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհահատվածում կսահմանվի երթեւեկության հատուկ ռեժիմ
Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհահատվածում կսահմանվի երթեւեկության հատուկ ռեժիմ

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհահատվածում կսահմանվի երթևեկության հատուկ ռեժիմ։

«Միջազգային նշանակության՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմոբիլային ճանապարհի 40-րդ կմ-ում, Քսանի գետի կամրջի արևմտյան ուղղությամբ, կամրջի վրա ընթացող վերականգնողական աշխատանքների շրջանակներում, հունիսի 5-ից երկու ամիս շարունակ, երթևեկությունը հիմնական ճանապարհով սահմանափակված կլինի և կիրականացվի մեկ գոտիով»,- նշվում է տեղեկատվության մեջ։