Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհահատվածում երթևեկությունն ազատ է։
«Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհին երթևեկությունն ազատ է»,- հայտնել են գերատեսչությունում։