Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմոբիլային ճանապարհին վերականգնվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Իրականացրած մաքրման աշխատանքների արդյունքում, Չումաթելեթի-Խունևի ճանապարհահատվածին վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Այս տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:
Գերատեսչության տվյալներով, այս փուլում միջազգային նշանակության ՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմոբիլային ճանապարհին երթևեկությունը ազատ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար: