Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմոբիլային ճանապարհին, Արագվի գետի կամրջի վրա, տաս օրով սահմանափակվելու է երթեւեկությունը մեկ գոտիում
Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմոբիլային ճանապարհի 26-րդ կմ-ում, Արագվի գետի կամրջի վրա (ձախ ուղղությամբ) ընթանում են վնասված կառուցվածքային հատվածի վերականգնման աշխատանքները։ Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, այդ պատճառով 10 օրով սահմանափակվելու է երթեւեկությունը մեկ գոտիով՝ արեւմուտք-արեւելք ուղղությամբ։