«Թբիլիսի փրայդի» գրասենյակի վրա հարձակման համար ձերբակալված երեք անձանց խափանման միջոց է սահմանվել կալանքը
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Թբիլիսի փրայդի» գրասենյակի վրա խմբակային, անհանդուրժողականության դրդապատճառով հարձակման, ապօրինի ներխուժման և «Թբիլիսի փրայդին» պատկանող գույքի վնասման և ոչնչացման փաստերով ձերբակալված երեք անձանց խափանման միջոց խափանման միջոց է սահմանել կալանքը:
«Նախատեսվել է կազմակերպված բռնություն, և հանրահավաքին զուգահեռ մեղադրյալները, այլ անհայտ անձանց հետ, անհանդուրժողականության դրդապատճառով հարձակվել են «Թբիլիսի փրայդի» գրասենյակի վրա, ապօրինի ներխուժել գրասենյակ և ցուցադրաբար վնասել և ոչնչացրել «Թբիլիսի փրայդին» պատկանող գույքը: Սա ծառայել է կանխելու «Թբիլիսի փրայդի» խոսքի, մտքի արտահայտումը խոչընդոտելուն», – ասաց դատախազ Նաթիա Գուրուլին: