«Թբիլիսի Փրայդ» - «Փրայդի» փառատոնն անցկացվում է փակ տարածքում, փողոցային երթեր չկան, կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին դատապարտել արմատական խմբավորումների բռնի սպառնալիքները
«Թբիլիսի Փրայդ» – «Փրայդի» փառատոնն անցկացվում է փակ տարածքում, փողոցային երթեր չկան, կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին դատապարտել արմատական խմբավորումների բռնի սպառնալիքները
Փողոցային երթեր չկան, իսկ փառատոնն անցկացվում է մասնավոր, փակ տարածքում գրանցված հյուրերի համար։ Այն կրում է կրթական, մշակութային և սոցիալական բնույթ,- այս մասին ասված է «Թբիլիսի Փրայդ»-ի հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, արմատական խմբավորումները միտումնավոր մոլորեցնում են հանրությանը Փրայդի փառատոնի վերաբերյալ։
«Վաղը կանցկացվի Փրայդի փառատոնը: Արդեն երրորդ տարին է, ինչ փակ միջոցառում ենք անցկացնում։ Արմատական խմբավորումները միտումնավոր մոլորեցնում են հանրությանը Փրայդի փառատոնի վերաբերյալ: Նրանք կեղծ տեղեկություններ են տարածել, թե Թբիլիսիի փողոցներում այսպես կոչված Հասարակության որոշակի հատվածի մոտ ատելություն սերմանելու նպատակով անցկացվում է գեյ-շքերթ:
Եվս մեկ անգամ ուզում ենք ընդգծել, որ փողոցային երթ չկա, և փառատոնն անցկացվում է գրանցված հյուրերի համար փակ տարածքում։ Այն կրում է կրթական, մշակութային և սոցիալական բնույթ։ Մեր թիմը ամիսներ շարունակ բանակցել է ՆԳՆ-ի հետ՝ միջազգային գործընկերների ներգրավմամբ։ Մենք ամուր երաշխիքներ ունենք, որ փառատոնը պաշտպանված կլինի։
Փառատոնին մենք սպասում ենք քվիար համայնքի անդամներին, ինչպես նաև մեր աջակիցներին, դիվանագիտական կորպուսին և միջազգային գործընկերներին։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարածք կթույլատրվի միայն չափահաս այցելուներին: Կոչ ենք անում բոլոր համաքաղաքացիներին դատապարտել արմատական խմբավորումների կողմից Հպարտության փառատոնի դեմ ուղղված բռնի սպառնալիքները։ Մի դառնաք ապատեղեկատվության զոհ և տարածող: Կանգնեք ժողովրդավարության, մարդու իրավունքների և սիրո կողքին»,- ասված է հայտարարության մեջ։