Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Թբիլիսի-Մանգլիսի ավտոճանապարհին վերականգնվել է թեթև մեքենաների շարժը։
Նույն ճանապարհի կմ1-կմ24 հատվածում օդերևութաբանական ծանր պայմանների պատճառով (բուք) արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով և 30 նստատեղից ավելի ավտոբուսների տեղաշարժը։ Ճանապարհի մնացած հատվածը տրանսպորտային միջոցների համար ազատ է։
Ճանապարհների վարչությունը կոչ է անում բնակչությանը երթևեկել պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։