Թբիլիսի-Քութաիսի ավտոմայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս մարդ ստացել է ծանր վնասվածք
Թբիլիսի-Քութաիսի ավտոմայրուղու վրա, Թերջոլայի մոտ տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանարհի երթևեկելի գոտուց և այրվել:
Ավտովթարի հետևանքով չորս մարդ ծանր վնասվածք է ստացել, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Ավտովթարի պատճառները դեռևս հայտնի չեն:
Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, ավտոմեքենան հավանաբար շարժվում էր մեծ արագությամբ: