«Թբիլիսի - գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի շրջանակներում, նշվելու է գրքի ընթերցանության համաշխարհային օրը
«Թբիլիսի - գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի շրջանակներում, նշվելու է գրքի ընթերցանության համաշխարհային օրը

Փետրվարի 2-ին, ժամը 14:00-ից 16:00-ն Պուշկինի պուրակում, «Թբիլիսի – գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի և Վրաստանում Գոեթեյի ինստիտուտի կազմակերպմամբ, տեղի կունենա գրքի ընթերցանության համաշխարհային օրվան նվիրված հանրային միջոցառում:

Միջոցառումը կվարեն գրողներ՝ Թեոնա Դոլենջաշվիլին, Ալեքսանդր Լորթքիփանիձեն, Բեսո Խվեդելիձեն, Էկատերինե Տոգոնիձեն և Միշա Բախսոլիանին, ովքեր կկարդան հատվածներ տարբեր գրական ստեղծագործություններից։

Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, որոնց համար գիրքը պատահականության սկզբունքով կընտրվի հրապարակի դարակից, իսկ կարճ հատվածը հանրության մոտ կարդալուց հետո գիրքը կտրվի նվեր։ Դարակում կտեղադրվեն տարբեր հրատարակչությունների տարբեր ժանրերի գրքեր՝ ինչպես վրացի հեղինակներ, այնպես էլ թարգմանություններ։

Գրքի ընթերցանության համաշխարհային օրը երկար տարիներ նշվում է ավելի քան հարյուր երկրներում։ Այն ներառում է միլիոնավոր ընթերցողներ, հեղինակներ, թարգմանիչներ և հրատարակիչներ: Այս օրվա նպատակն է հանրահռչակել գիրք կարդալը։

«Թբիլիսի – գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ը UNESCO-ի նախագիծ է, որն իրականացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի գլխավոր հովանավորն է Վրաստանի Բանկը։