«Թբիլիսի էներջիի» սպասարկման բոլոր կենտրոններն անցնում են աշխատանքի հեռավար ռեժիմի: Այս մասին նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
«Երկրում կորոնավիրուսի ավելացած դեպքերի պատճառով, «Թբիլիսի էներջին» հաշվի է առնում վարակաբանների և կառավարության հանձնարարականները: Բնակչության, ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների առավել անվտանգության համար, «Թբիլիսի էներջիի» սպասարկման բոլոր կենտրոնները կաշխատեն հեռավար:
Հեռավար ռեժիմումբնական գազի հետ կապված ցանկացած ծառայություն կարելի է լիարժեք կերպով ստանալ թեժ գծի հեռախոսահամարին զանգահարելով՝ 2 40 40 04, «Թբիլիսի էներջիի» ֆեյսբուքի պաշտոնական էջով, www.te.ge պաշտոնական կայքէջով, իսկ գազի արտահոսքի դեպքում զանգահարել 114 հեռախոսահամարին»,- նշված է «Թբիլիսի էներջիի» տեղեկության մեջ: