«Թբիլիսի Էներջի»-ն ոչ հաստատել, ոչ հերքել է տեղեկությունը, որ Սամտրեդի փողոցում պայթյունի պատճառը բնական գազի կուտակումն է

11:48, 14.03.2024

«Կանչի վայրում բախվեցինք պայթյունի, որի պատճառը մեզ դեռևս անհայտ է, բարեբախտաբար, տուժածներ չկան, թեև վնասվել են հարակից տարածքում կայանված շենքն ու մեքենաները։ Վարկած կա, որ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի կուտակումից»,- այս մասին ասել է «Թբիլիս Էներջի»-ի դիսպետչերական և արագ արձագանքման կենտրոնի ղեկավար Իրակլի Դեկանոիձեն։

Դեկանոիձեի խոսքով, առայժմ հնարավոր չէ հաստատել՝ պայթյունը կապված է բնական գազի կուտակման հետ, թե ոչ։

«Մենք ոչ հաստատում, ոչ հերքում ենք նշված տեղեկությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ մեզ հնարավորություն չի տրվել այցելելու վայրը։ Շենքը վնասված է, և անվտանգության նկատառումներից ելնելով չկարողացանք մտնել այնտեղ։ Իմ տեղեկություններով՝ բնակչությունը տարհանվել է, տարհանում է տեղի ունեցել երկու-երեք մուտքով։ Առաջին հարկում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, և հնարավոր է, որ գազի սարքավորումների կամ գազի ցանցի հետ կապված ոչ պատշաճ գործողություն է տեղի ունեցել։ Ցավոք սրտի, նմանատիպ դեպքերը հաճախակի են, վերանորոգման ժամանակ սարքերը բաց են թողնում, անզգուշությամբ, կամայականորեն գազային ցանցը տեղափոխում են ոչ պատշաճ անձինք։ Բնակչությանը կոչ ենք անում առավելագույն ուշադրություն դարձնել վերանորոգման ժամանակ, ցանկացած գազային սարքավորումների հետ գործ ունենալիս»,- ասել է Դեկանոիձեն։

Անցած գիշեր Թբիլիսիի Սամտրեդի փողոցի բնակելի շենքում պայթյուն է որոտացել։

Նմանատիպ