Վրաստանի և Հնդկաստանի մայրաքաղաքների միջև սկսվել է ուղիղ օդային հաղորդակցությունը։
«Տավ Ջորջիա»-ի փոխանցմամբ՝ հնդկական Indigo խոշորագույն ավիաընկերությունն իր առաջին թռիչքն է իրականացրել Դելի-Թբիլիսի-Դելի ուղղությամբ։
Նրանց տվյալներով՝ Թբիլիսիից Դելի է մեկնել 186 մարդ։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել պաշտոնական միջոցառում, որին մասնակցել են TAV Georgia-ի և Batumi International Airports TAV Georgia-ի գլխավոր տնօրենը, Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Իրակլի Քարքաշաձեն, Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մայա Օմիաձեն, Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը և ավիաընկերության ներկայացուցիչներ:
Միջոցառմանը մասնակցելու համար Թբիլիսի է այցելել նաև Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սինհան։
Indigo ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Վրաստանի և Հնդկաստանի մայրաքաղաքների միջև շաբաթական երեք անգամ։ Indigo-ն Հնդկաստանի ամենամեծ ավիաընկերությունն է, որն իրականացնում է օրական 1850 չվերթ 111 ուղղություններով՝ ավելի քան 300 ինքնաթիռներով, որոնցից 79-ը ներքին, իսկ 32-ը՝ միջազգային: