Թբիլիսի-Բեռլին-Թբիլիսի ուղղությամբ հատուկ չվերթը կատարվելու է հուլիսի 25-ին
Թբիլիսի-Բեռլին-Թբիլիսի ուղղությամբ հատուկ չվերթը կատարվելու է հուլիսի 25-ին:
Քաղաքացիական ավիացիայի գործակալության փոխանցմամբ, արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կազմակերպված հայրենիք վերադարձնելու նպատակով, Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ հուլիսին կատարվելիք չվերթներին ավելացել է Բեռլինի ուղղությունը: Թբիլիսի – Բեռլին – Թբիլիսի չվերթը հուլիսի 25-ին կատարելու է՝ «MyWay Airlines» ավիաընկերությունը:
Գործակալության տվյալներով, միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից սահմանված չվերթը կատարվելու է Boeing B737-800 մակնիշի օդանավով, իսկ տոմսերի գինը չի գերազանցի 200 եվրոն:
Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել ավիաընկերության կայքում: