Թբիլիսի-Բաթումի ավտոմայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է յոթ մարդ
Թբիլիսի-Բաթումի ավտոմայրուղու Լանչխութիի հատվածում տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար: Միմյանց են բախվել միկրոավտոբուսը և թեթև մարդատար ավտոմեքենան:
Ավտովթարի հետևանքով տուժել է յոթ մարդ: Տուժածների թվում կան Ադրբեջանի քաղաքացիներ:
Ավտովթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
«Մեդալֆա» ՍՊԸ-ի Լանչխութիի բժշկական կենտրոնի տնօրեն Ռևազ Կվերենչխիլաձեն հայտարարում է, որ վթարից տուժածներն անցնում են համապատասխան հետազոտություն:
Տեղի ունեցած փաստը հետաքննում է ներքին գործերի նախարարությունը: