Թայվանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավելի քան 120 մարդ մնացել է շենքերի և թունելների փլատակների տակ
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավելի քան 120 մարդ մնացել է շենքերի և թունելների փլատակների տակ

Թայվանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավելի քան 120 մարդ մնացել է շենքերի ու թունելների փլատակների տակ։ Տեղի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ նրանցից 77-ը մնացել են Հուալիեն շրջանի լեռներում գտնվող երկու թունելներում։

Վերջին տվյալներով՝ Թայվանում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ ավելի քան 800-ը։Նշենք. սա կղզու ամենաուժեղ երկրաշարժերն էին վերջին 25 տարվա ընթացքում։

Կղզու արևելյան հատվածում երկրաշարժին հետևել են հարյուրավոր սողանքներ։