Թայվանի պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ չինական մոտ տասը ռազմանավ և մոտ 20 ինքնաթիռ կրկին հատել են Թայվանի նեղուցի միջնագիծը
Թայվանի պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ չինական մոտ տասը ռազմանավ և մոտ 20 ինքնաթիռ կրկին հատել են Թայվանի նեղուցի միջնագիծը։
Այն ոչ պաշտոնական շփման գիծ է մայրցամաքային Չինաստանի և Թայվանի միջև:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան այցելությունից հետո Չինաստանը երկրորդ օրն է, ինչ լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Թայվանի շրջակայքում: