Թայվանի նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է, և ընթանում է հաշվարկը
Թայվանում ավարտվել է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ «Բի-Բի-Սի»-ի փոխանցմամբ՝ այժմ ձայների հաշվարկն է ընթանում։
Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցող նախագահի բոլոր երեք թեկնածուները ստացել են ավելի քան մեկ միլիոն ձայն։ Այս փուլում առաջին տեղում է Ուիլյամ Լայը, ով ստացել է ընտրողների ձայների 37%-ը։ Երկրորդ տեղում է Հոու Յուեն՝ ընտրողների 33 տոկոսով, իսկ Կե Վենչեն՝ 26 տոկոս ձայներով։
Մայրաքաղաք Թայբեյի ընտրություններին մասնակցությունը կազմել է 70,6 տոկոս։
Թայվանում կայացած ընտրություններում ընդհանուր առմամբ քվեարկելու իրավունք ուներ 19 միլիոն մարդ։
Այսօրվա ընտրություններում որոշիչ է Չինաստանի գործոնը: Պեկինը Թայվանը համարում է իր սեփական տարածք։ Չինաստանն ասում է, որ եթե Թայվանը սկսի խոսել պաշտոնական անկախության մասին, ապա Պեկինը միջոցներ կձեռնարկի։