Թայվանը Միացյալ Նահանգներից ստացել է «F-16V Block 70» տեսակի երկու միավոր ռազմական ինքնաթիռ

17:50, 02.10.2026

Ռազմական համաձայնագրի շրջանակներում Թայվանը Միացյալ Նահանգներից ստացել է «F-16V Block 70» տեսակի երկու միավոր ռազմական ինքնաթիռ:

Սա ԱՄՆ-ում արտադրված 66 ինքնաթիռներից բաղկացած խմբաքանակի առաջին միավորն է: Պատվերը կատարվել էր դեռևս 2019 թվականին:

Հավայան կղզիներով և Գուամով անցնելուց հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիհհանգի ավիաբազայում, որը գտնվում է Թայվանի լեռնային արևելյան ափին՝ Տայտունգ քաղաքի մոտ: Ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների պատճառով կործանիչ ինքնաթիռների ժամանումը մի քանի ամսով հապաղել էր: Թայվանի վարչակազմի ներկայացուցիչ Վելինգթոն Կուն հայտարարել է, որ ակնկալվում է լրացուցիչ ինքնաթիռների ժամանում ևս:

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքը և դեմ է արտահայտվում Թայվանի հետ ԱՄՆ-ի համագործակցությանը:

2019 թվականին Միացյալ Նահանգները հաստատել էր Թայվանին «Lockheed Martin» արտադրության «F-16V Block 70» տեսակի կործանիչ ինքնաթիռների՝ 8 միլիարդ դոլարով վաճառքի գործարքը, ինչը կղզու «F-16»-երի ավիապարկը կհասցնի ավելի քան 200 միավորի: Այնուամենայնիվ, տարբեր խնդիրներ, այդ թվում՝ ծրագրային թերությունները, հապաղեցրին ինքնաթիռների մատակարարումը:

Նմանատիպ