«Թայմաութը» տարվա տղամարդ մարզիկ է ավանել Խվիչա Կվարացխելիային և Տատո Գրիգալաշվիլիին
«Թայմաութը» տարվա տղամարդ մարզիկ է ավանել Խվիչա Կվարացխելիային և Տատո Գրիգալաշվիլիին

Վրաստանի Առաջին ալիքի «Թայմաութ» հաղորդումը միաժամանակ երկու մարզիկների՝ ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիային և ձյուդոիստ Տատո Գրիգալաշվիլիին ճանաչել է տարվա մարզիկ։

Խվիչա Կվարացխելիան Վրաստանի ֆուտբոլի հավաքականը հասցրեց Ազգերի լիգայի C դիվիզիոնի հաղթանակի, իսկ «Նապոլի» տեղափոխվելուց հետո դարձավ թիմի առաջատարը և Եվրոպայի ականավոր խաղացողներից մեկը։ Սերիա A-ում և Չեմպիոնների լիգայում անցկացրած 17 խաղում նա խփել է 8 գոլ, կատարել 8 արդյունավետ փոխանցում և 3 հատ 11 մետրանոց։ Օգոստոսին վրացի ֆուտբոլիստը ճանաչվել էր ամսվա լավագույն խաղացող Ա Սերիայի և Իտալիայի ֆուտբոլիստների միության պաշտոնական էջով։

Վրացի ձյուդոիստ Տատո Գրիգալաշվիլին 2022 թվականին Սոֆիայում դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Տաշքենդում նվաճել է աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը և լավագույն արդյունքը ցույց տվել իր կարիերայում։