Թայլանդում սկսվել է քարանձավում մնացած երեխաներին և նրանց մարզչին դուրս բերելու գործողությունը
Թայլանդում սկսվել է քարանձավում մնացած երեխաներին և նրանց մարզչին դուրս բերելու գործողությունը

Թայլանդում սկսվել է քարանձավում մնացած երեխաներին և նրանց մարզչին դուրս բերելու գործողությունը: Ինչպես հայտարարել են Թայլանդի իշխանության ներկայացուցիչները մամլո ասուլիսին, փրկարարների խումբը քարանձավ է մտել մոտ մեկ ժամ առաջ:

Մինչ այդ, քարանձավում գտնվող տարածքից տարհանել են անձնակազմին: Տեղում են մնացել միայն սուզորդները, բժիշկները և զինծառայողները:

Փրկարարական գործողությանը մասնակցում է 13 արտասահմանցի և 5 թայլանդցի սուզորդ:

Իշխանության ներկայացուցիչների խոսքով, քարանձավից երեխաներին հանելու համար անհրաժեշտ կլինի մի քանի ժամ:

Առաջին փրկվածներին փրկարարները դուրս կբերեն Թբիլիսիի ժամանակով հավանաբար 20:00-ին:

Թայլանդում, հունիսի 23-ին քարանձավում փակվել էին 12 տղա և նրանց մարզիչը: