Թայլանդում փրկված տղաները տարածել են առաջին տեսաուղերձը

Թայլանդում փրկված տղաները տարածել են առաջին տեսաուղերձը, որը տեսագրվել է հիվանդանոցում:

Տեսաուղերձում տղաները ասում են, որ այժմ իրենց լավ են զգում և շնորհակալություն են հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են փրկարարական գործողությանը, ինչպես նաև շնորհակալություն են հայտնում աջակիցներին ամբողջ աշխարհից:

Տեսաուղերձում պարզվում է, որ տղաները այժմ ամենաշատը կարոտում են թայլանդական ուտեստները, հատկապես տապակած միս, սակայն դեռ խիստ դիետա են պահում: