Թայլանդի քարանձավից դուրս են բրել նաև 10-րդ երեխային
Թայլանդի քարանձավից դուրս են բրել նաև 10-րդ երեխային

CNN հեռւստաընկերության և Reuters լրատվական գործակալության տեղեկությամբ, Թայլանդի քարանձավից դուրս են բերել նաև 10-րդ երեխային:

Թայլանդի կառավարությունը խոստանում է, որ այսօր քարանձավում մնացած բոլոր անձանց դուրս կբերեն: Ինչպես հայտարարում են փրկարարական գործողության արտակարգ շտաբում, սուզորդները քարանձավ են մտել առավոտյան ժամը 10-ին և յուրաքանչյուր տղային դուրս բերելու համար անհրաժեշտ կլինի 6 ժամ:

Զուգահեռաբար հայտնի է դարձել, որ փրկված երեխաների մի մասին տեսակցել են ծնողները: Նրանց հիվանդանոցում գտնվող զավակներին ցույց են տվել ապակու մյուս կողմից: