Թայլանդի իշխանություն - Քարանձավում մնացած վեց երեխաներին դուրս են բերել
Թայլանդի իշխանություն - Քարանձավում մնացած վեց երեխաներին դուրս են բերել

Թայլանդի իշխանությունը հաստատում է, որ փրկարարները դուրս են բերել երկու շաբաթ առաջ քարանձավում մնացած 12 երեխայից 6-ին:

Այժմ փրկվածները գտնվում են հիվանդանոցում: Իշխանությունը դեռևս նրանց ինքնությունը չի մեկնաբանում:

Հիշեցնենք, Թայլանդի կառավարությունը քարանձավում մնացած դեռահասներին փրկելու գործողությունն սկսել էր այսօր առավոտյան: Սկզբում կասկածում էին, որ երեխաներին դուրս կբերեին մինչև երեկո, սակայն ջրի մակարդակի նվազեցման պատճառով, գործողությունն անցկացրել են շատ արագ: