Թատրոնների, կինոթատրոնների և մանկական ժամանցի կենտրոնների բացումը հետաձգվել է մինչև նոյեմբերը
Կառավարության համակարգող խորհրդի որոշմամբ, թատրոնների, կինոթատրոնների և մանկական ժամանցի կենտրոնների բացումը հետաձգվել է մինչև նոյեմբերը
«Համավարակաբանական իրավիճակը բավականին տագնապալի է, միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել սահմանել որոշակի սահմանափակումներ, որոնք ուժի մեջ կմտնեն վաղը:
Մասնավորապես, մի քանի օր առաջ մենք հայտարարեցինք թատրոնների և կինոթատրոնների կապակցությամբ հաստատված սահմանափակումները մեղմելու մասին: Ենթադրվում էր, որ այդ օբյեկտների մի մասը բացվելու էր սեպտեմբերի 15-ից և մյուս մասը հոկտեմբերի 1-ից, սակայն համավարակաբանական իրավիճակի նախատեսմամբ, նրանց բացումը հետաձգվել է մեկ ամսով: Համապատասխանաբար, թատրոնները, կինոթատրոնները, ինչպես նաև մանկական ժամանցի կենտրոնները կբացվեն նոյեմբերի 1-ին»,- ասել է կառավարության վարչակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլին: