Թանձր մառախուղի պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանը չի կարողացել մի քանի չվերթ ընդունել
Թանձր մառախուղի պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանը չի կարողացել մի քանի չվերթ ընդունել։
Ինչպես հայտնել են Վրաստանի Առաջին ալիքին «Tav Georgia»-ում, «Flydubai»-ի երկու չվերթներից մեկը թռել է Բաքու։
Ինչ վերաբերում է Տաշքենդ-Թբիլիսի չվերթին, ապա ներկայիս տեղեկություններով, ինքնաթիռը Թբիլիսիի փոխարեն վայրէջք կկատարի Սոչիի օդանավակայանում։