Թամազ Նավերիանի. Մառնեուլիում շուկան բացվել է, այլևս չի լինի այն վախը, թե ուր տանեն մարդիկ իրենց արտադրանքը
Մառնեուլիի մեծամասնական պատգամավոր Թամազ Նավերիանին ասում է, որ Մառնեուլիում բաց շուկան բավարարում է բոլոր պահանջները:
«Դուք տեսնում եք, որ Մառնեուլիի կանաչ շուկան բավարարում է բոլոր պահանջները: Երեկ մենք տվեցինք հանձնարարականներ, հսկողություն, տարբեր ծառայություններ, բոլորս այստեղ մոբիլիզացված էինք: Այսօր դուք կարող եք տեսնել, որ այս շուկան բացվել է: Մարդիկ արդեն կարող են սպառել իրենց ապրանքը: Մարդիկ արդեն գալիս են այստեղ, գնում և արտահանում են գյուղատնտեսական արտադրանքները, որոնք արտադրում են Մառնեուլիում: Սա շատ լավ է: Այս գործընթացը կշարունակվի վաղն էլ՝ վաղը չէ մյուս օրն էլ, և, ընդհանուր առմամբ, այս շուկան կանոնավոր կաշխատի», – ասաց Թամազ Նավերիանին:
Մառնեուլիի բաց ագրարային շուկան բացվեց այսօր: