Թամազ Ցաբուտաշվիլի. Քաղաքական գործիչը չպետք է նշանակվի Սահմանադրական դատարանում
Թամազ Ցաբուտաշվիլի. Քաղաքական գործիչը չպետք է նշանակվի Սահմանադրական դատարանում

Քաղաքական գործիչը չպետք է նշանակվի Սահմանադրական դատարանում: Սա է իմ դիրքորոշումը այս հարցում, – այսպես է պատասխանել Սահմանադրական դատարանի դատավոր Թամազ Ցաբուտաշվիլին լրագրողների հարցին, թե Իրակլի Կոբախիձեն հնարավոր է նշանակվի Սահմանադրական դատարանում:

Հարցին, թե նպատակահարմար կլինի՞ Իրակլի Կոբախիձեին քաղաքականությունից դատարան տեղափոխելը, Ցաբուտաշվիլին պատասխանել է. «Հավանաբար՝ ոչ»:

Ցաբուտաշվիլին ասել է, որ երկրում հիմնականն ու կարևորը արդար դատարանի առկայությունն է:

«Արդար դատարանը պետք է մատչելի լինի բոլորին: Եթե դա մեր երկրում չլինի, երկիրը ոչ մի առաջընթաց և զարգացում չի ունենա», – ասաց Ցաբուտաշվիլին: