Թամազ Բեստաևը նշանակվել է Հարավային Օսեթիայի վարչակազմի ղեկավար

17:08, 04.11.2022

Թամազ Բեստաևը նշանակվել է Հարավային Օսեթիայի վարչակազմի ղեկավար։ Կառավարության վարչակազմի տվյալներով՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր անձամբ է հանդիպել Բեստաևին և շնորհավորել նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Թամազ Բեստաևը նշված պաշտոնում փոխարինել է Դիմիտրի Սանակոևին, ով պաշտոնը լքել է վերջերս։ Վերջին 15 տարիներին Բեստաևը ղեկավարել է Հարավային Օսեթիայի վարչակազմի առողջապահության և սոցիալական ապահովության ծառայությունը։

Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Հարավային Օսեթիայի վարչակազմի նոր ղեկավարին հետագա աշխատանքում և խոստացել աջակցություն։

Նմանատիպ